Անձնական խնամք
Պե՞տք է արդյոք մաքրել ականջները
Հիգիենայի պահպանումը ժամանակակից մարդու համար նույնքան բնական պահանջմունք է, որքան սնունդ ընդունելը կամ էլ քնելը: Ու որքան ավելի վեր ենք ելնում սոցիալական սանդղակով, այնքան «որակյալ» ենք հետևում մեզ` մեր կարգավիճակին համապատասխանելու համար: Եվ, բացի այդ, ցանկացած մարդ ավելի վստահ է իրեն զգում, երբ թարմ սպիտակեղեն է հագնում, սափրված է, իսկ սանրվածքը, հագուստն ու եղունգները կոկիկ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է մեզ վնասենք` տարվելով չափազանցված խնամքով:
Վաղուց հայտնի է, որ օրգանիզմում նաև օգտակար մանրէներ կան, իսկ օճառով հաճախակի լվացվելը կարող է մաշկի չորության ու գրգվածության հանգեցնել և «մաքրության» հետևանքով հիվանդածին մանրէների հետ միասին վերացնել նաև օգտակարը:
Փոքրուց մեզ սովորեցնում են լվացվել, մաքրել ատամները, սանրվել: Սակայն եթե աչքերը, քիթը, բերանը գտնվում են «դիմային», երևացող մասում, ապա մեր ականջները տեսնել չենք կարողանում: Գուցե դա է պատճառը, որ մեզ անընդհատ թվում է, թե ուրիշները կարող են տեսնել մի բան, որը մենք ֆիզիկապես ի վիճակի չենք տեսնել: Դրա հետևանքով է, որ անընդհատ, ամեն օր ջանադրաբար մաքրում ենք մեզ համար ոչ տեսանելի օրգանը ու հետն էլ վնասում այն: Երբեմն նման գործողությունների պատճառով վնասվում է թմբկաթաղանթը: Բանն այն է, որ լսանցքն ունի ծալքեր ու ոսկրի հատվածն էլ լսանցքի մոտ նեղանում է: Մաշկն ականջի ներսում շատ նուրբ է` 0,1 մմ, ուստի այն վնասելն առանձնապես դժվար չէ անգամ բամբակյա փայտիկով: Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ այդ փայտիկով ականջի ծծմբական արտադրությունը, դուրս բերելու փոխարեն, ավելի խորը մղվի: Ի դեպ, ծծումբն ականջի խորքում չի առաջանում, այլ ամենասկզբում, գեղձերի աշխատանքի արդյունքում: Դա կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է մանր իրերի, միջատների, փոշու, և վնասակար մանրէների մուտքը ականջ: Եթե այն ձեզ չի անհանգստացնում, ապա հանգիստ թողեք ականջը` իր արտադրությամբ: Ականջը ինքնամաքրվող օրգան է: Բանն այն է, որ լսանցքի մաշկն անընդհատ աճում է թմբակաթաղանթից դեպի ելք: Աճում է այն դանդաղ, մոտավորապես` եղունգների նման: Ու դա հնարավորություն է տալիս լսանցքից դուրս բերելու այն ամենը ինչն օտար մարմին է համարվում: Օրգանիզմն ինքն իրեն մաքրում է` ազատվելով ամենայն ավելորդից:
Կարևոր է ականջը ջրից պաշտպանելը: Հայտնի միջոց է մի ոտքի վրա թռչկոտելը` գլուխը խնդրահարույց ականջի կողմը թեքած ու բլթակը ներքև քաշելով:
Ինչո՞վ է վտանգավոր ջուրը: Իրականում դա մեծ վտանգ է, ինչն ականջաբորբի պատճառ կարող է լինել: Այդպես է զարգանում ցավով ուղեկցվող ականջի հիվանդությունը, որն օտիտ է կոչվում: Հետևաբար գուցե հակավոր է լողանալուց առաջ բամբակյա կամ հատուկ ականջակալները թաթախել ձեթով (զեյթունի) ու դրանցով խցել լսանցքը:
Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար հարկավոր է խուսափել խոնավությունից, միջանցիկ քամուց, բարձր ձայներից: Մի խանգարեք բնությանը, ու ականջները միշտ մաքուր ու առողջ կլինեն առանց մեր միջամտության:
Շատերն այնքան են տարվում ականջները մաքրելով, որ վնասում են թմբակաթաղանթը. բամբակյա փայտիկներով ավելի ու ավելի խորն են ներթափանցում` փորձելով առավել մաքրության հասնել: Երբեմն էլ թմբակաթաղանթը վնասվում է մաքրման աշխատանքի ժամանակ հնչած հեռախոսազանգի, ձեռքերի դողի, բարձր ձայնի պատճառով:
Թմբկաթաղանթի վնասման վտանգը
Թմբկաթաղանթի վնասման մասին կարող է վկայել արյունը (մի փոքր), որից հետո վատանում է լսողությունը, ինչը կարող է քրոնիկ բնույթ ստանալ ու, ի վերջո, վատթարագույն դեպքում հանգեցնել լրիվ խլության:
Ընդհանրապես պե՞տք է ականջները մաքրել
Սովորաբար ծծումբն առաջանում է ինքնուրույն, ծամելու պրոցեսի կամ էլ խոսելու ընթացքում: Ծծմբի ինչ-որ քանակ հարկավոր է, որպեսզի ականջներում պահպանվի անհրաժեշտ միկրոֆլորան: Ուստի ինքնուրույն ականջները մաքրելու անհրաժեշտություն չկա:
Ի՞նչ է ծծումբն ու ինչի՞ համար է
Ծծբագեղձերը քրտնագեղձերի փոփոխված տեսակներ են, որոնք գտնվում են լսանցքի արտաքին մասում: Այն միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում, որոնցից հիմնականն ականջների պաշտպանությունն է: Մի կողմից` ծծումբը պաշտպանում է արտաքին ականջի լսանցքի մաշկը միկրովնասվածքներից: Բացի դրանից, ծծումը մանրէազերծող հատկություն ունի ու պաշտպանում է լսանցքի պատերը ցավածին մանրէների ներթափանցումից: Դրա քանակը խիստ անհատական է. կան մարդիկ, որոնց մոտ առատ ծծմբարտադրություն է լինում, և հակառակը: Մեկ խոսքով, անհանգստանալու բան չկա ո՛չ առատությունից, ո՛չ էլ թվացյալ պակասությունից: Գույնով այն նույնպես տարբերվում է. մուգ շագանակագույն, թանձր, պատերին կպած, լինում է նաև բավական բաց, չոր, երբեմն էլ` թերթիկների նման: Սակայն երկու դեպքում էլ դրանք մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով են պայմանավորված, ու չի կարելի այդ փաստը դիտարկել որպես հիվանդագին վիճակ:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Եթե երեխան հիվանդ է, ու նրա մոտ ուժեղ թունավորման ախտանշաններ են, ապա, իհարկե, նրա մոտ առատ քրտնարտադրության հետ նաև առատ ծծմբարտադրություն է առաջանում: Այդպիսով օրգանիզմը դուրս է բերում տարբեր հիվանդածին նյութեր: Մի կարևոր հանգամանք. հիվանդության ժամանակ առատ ծծմբարտադրությունը երբեմն շփոթվում է հիվանդագին վիճակի, բորբոքման հետ: Այդ դեպքում պետք է դիմել քիթ-կոկորդ -ականջի բժշկին:
Ինչո՞վ է վտանգավոր ծծմբային խցանը
Առաջին հերթին դա վտանգավոր է ու տհաճ նրանով, որ լսողության վատացում է առաջացնում, ինչն ավելի է խորանում, երբ խոնավության (լողանալուց հետո) պատճառով խցանն ուռչում է ու լրիվ փակում լսանցքը:
Խցանի հեռացման ժամանակ այն կարող է ավելի խոր գնալ` վնասելով թմբկաթաղանթը, որն էլ հետագայում կարող է միջին ականջի բորբոքման պատճառ լինել: Ուստի խցանից ինքնուրույն ազատվել խորհուրդ չի տրվում: Կտրականապես: Հիմնականում դա հանգեցնում է վիճակի վատթարացման:
Իսկ ի՞նչ կարելի է անել տանը, ինքնուրույն
Կարելի է փորձել խցանը փափկացնել կամ էլ լուծել: Դրա համար պետք է օգտագործել պատրաստի միջոցներ (դրանք չեն նշվում, քանի որ մինչև օգտագործելն անպայման պետք է խորհրդակցեք բժշկի հետ): Իսկ ամենաճիշտ տարբերակը մասնագետի օգնությանը դիմելն է:
Ի դեպ, խցանի հեռացումը րոպեների հարց է: Ուրեմն ինչո՞ւ հապաղել` աշխարհը նոր գույներով լսելու բավականությունը հետաձգելով:
Հետաքրքիր փաստեր
ԼՕՌ-ը ոչ միայն բժշկության բաժին է, որն ուսումնասիրում է ականջի, քթի ու կոկորդի կառուցվածքն ու ֆունկցիան (հունարենից. λωρος թարգմանվում է` ժապավեն): Սրբապատկերագրության մեջ ԼՕՌ-ը կտորի լայն շերտ է` ժապավեն, որը զարդարված է մարգարիտներով ու թանկարժեք քարերով:
«Քիթը» ոչ միայն օրգան է, այլև ռուսական գրական մրցանակ, որը հիմնադրվել է Միխայիլ Պրոխորովի բարեգործական հիմնադրամի կողմից:
Վիրաբույժ, բնախույզ, մանկավարժ, հասարակական գործիչ, վիրաբուժության մեջ անատոմա-փորձարարական ուղղության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովը թունդ ծխող էր և մահացավ վերին ծնոտի քաղցկեղից:
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որը Միացյալ Նահանգների անկախացման համար նշանակալի դեր է խաղացել, մահացել է պարատոնզիլյա (հարնշիկային) այտուցից. այն ժամանակ բժշկությունն արդյունավետ միջոցներ դեռևս չուներ:
Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի առաջին պլաստիկ վիրահատությունը կատարվել է քթի վրա. նա այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր: Երկրորդ անգամ քիթը վիրահատելուց հետո այն պարզապես ընկավ, ու երգիչը ստիպված էր քթի պրոթեզ կրել: Ասում են, որ փոփ արքան թաղվել է առանց քթի. նրա երկրպագուներից մեկը գողացել է պրոթեզը:
Բագրատիոնը շատ երկար քիթ է ունեցել, սակայն նա դրան հումորով է վերաբերվել: Երբ նրան տեղեկացրել են, թե ֆրանսիացիները մեր քթի տակ են, նա պատասխանել է. «Նայած ում քթի: Եթե ձեր քթի մասին է, ուրեմն պետք է անհապաղ նահանջենք, իսկ եթե իմ քթի, ապա դեռ կհասցնենք ճաշել»:
Քթի վիրահատություն առաջին անգամ կատարվել է դեռևս 3000 տարի առաջ հին Հնդկաստանի, Արաբիայի ու Պարսկաստանի ժողովուրդների կողմից: Այն ժամանակներում քիթը կտրելը դավաճանության պատժամիջոց էր, ու հաճախ էլ այն վերականգնում էին:
Ի դեպ, թվում է, թե բույրերի աշխարհը կանանց տարածքն է, սակայն, պարֆյումերիայի գլուխգործոցների հեղինակները տղամարդիկ են: Բանն այն է, որ կանանց հոտառությունը բնավորության նման փոփոխական է, ինչն ավելի սրվում է ձվազատման ժամանակ, իսկ նախադաշտանային շրջանում` «բթանում»:
Փռշտոցն անսովոր արագություն ունի` ավելի քան 160 կմ/ժամ արագություն:
Հին շումերները համոզված էին, որ մարդու իմաստությունը կենտրոնացված է ականջներում: Այդ է պատճառը, որ շումերական պատկերներում հաճախ մարդիկ մեծ ականջներ ունեն:
Մարդու ականջները, ավելի ճիշտ` ականջի բլթակներն աճում են ողջ կյանքում:
Մեր միջին ականջում է գտնվում է մեր մարմնի ամենափոքր` 1 մմ-անոց մկանը:
Պարզվում է, որ մսոտ ու մեծ ականջները լավ առողջության նշան են:
Գիտնականները կարծում են, որ շատ ուտելու հետ լսողությունը վատանում է:
Ի դեպ, չինացի Լյու Չունգը, որը 995-ին նախարար էր, յուրաքանչյուր աչքում երկուական բիբ ուներ:
Բարձր ձայները, ասպիրինն ու սուրճը «ականջներում» ղողանջի պատճառ կարող են դառնալ:
Մեկ ժամ ականջակալներով երաժշտություն լսելը մեծացնում է ականջախեցու մանրէների քանակը 7 անգամ:
Դեռևս XV դարում Լեոնարդո դա Վինչին նկարել է կոնտակտային լինզաների նախատիպը:
Արթուր Կոնան Դոյլը մասնագիտությամբ ակնաբույժ էր:
Բեթհովենն արդեն խլացել էր, երբ իր № 9 սիմֆոնիայի համար գրեց «Ներբող բերկրանքին»-ը: Հիմա այն կատարում է Կոլումբիայից մի անսովոր նվագախումբ, որի անդամները բացառապես լսողական խանգարումներով երեխաներ են:
Մեդ-Պրակտիկ
18.07.2014
Հարգելի Gohar, արտաքին լսողական անցուղում կան բազմաթիվ մանր գեղձեր, որոնք արտադրում են ծծմբային բնույթի նյութ: Այն նորմայում նախատեսված է պաշտպանական նպատակներով, քանի որ այդ արտազատուկը կանխում է օտարածին մարմինների ու միկրոօրգանիզմների անցումը դեպի թմբկաթաղանթ: Երբեմն արտաքին լսողական անցուղին թերի մաքրելու դեպքում, լինում են դեպքեր, երբ այդ գեղձերի արտադրուկը սկսում է կուտակվել, առաջացնելով ծծմբային խցան: Մի՛ անհանգստացեք, դա վտանգավոր չէ:
Gohar
16.07.2014
Կարդացեք նաև
Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...
Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...
Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...
Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...
Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...
Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...
Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...
Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն